Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կայացել է «Արմաթն օդում» անօդաչու թռչող սարքերի առաջին կրթական աշխատանոցի պաշտոնական բացումը։ Այդ մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը նախատեսված է 15-18 տարեկան տղաների և աղջիկների համար։ Պատանիները սովորելու են նախագծել ու պատրաստել անօդաչու թռչող սարքեր, սպասարկել ու կառավարել դրանք:

«Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոցների կրթական ծրագրում ընդգրկված են եւ՛ պտուտակավոր, եւ՛ թեւավոր ԱԹՍ-ներ։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն