Ըստ այդմ չկա Արցախի հարց. ձիթենու ճյուղը վկա. Ռուբեն Մխիթարյան
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եթե դու պայմանավորվում ես դեմարկացիա և դելիմիտացիա սկսել ու չես անդրադառնում հայ-ադրբեջանական արցախյան հատվածի մոտ 300 կմ սահմանագծին, ուրեմն այլևս չկա արցախյան սահմանահատված: Ըստ այդմ չկա Արցախ: Ըստ այդմ չկա Արցախի հարց: Կա Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչում ու այլևս «Արցախը Հայաստան ՉԷ և վերջ» բանաձև: Ես չգիտեմ, թե էսքանից հետո էլ ինչ փաստաթղթի հրապարակայնացում է անհրաժեշտ ընդդիմության ուրիշ ընդդիմության ընդդիմությանը: Ձիթենու ճյուղը վկա»:
Hraparak.am