«Ազատ հայրենիք» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը սկսել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից:

«Հայ կառուցողական և պահպանողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը, որը դաշինքում երկրորդ համարն է, մեզ հետ զրույցում պարզապանեց, որ քարոզարշավը հուշահամալիրից սկսելու խորհուրդը հետևյալն է. «Ծիծեռնակաբերդը մեր ժողովրդի գլխավոր խորհրդանիշներից է, որը ոչ միայն հավերժացնում է մեկուկես միլիոն մահացած հայերի՝ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այլ դեպի ապագա մեր հավատքի և վստահության հենարանն է, և մենք որոշեցինք այս խորհրդանիշով սկսել մեր քարոզարշավը»:

Այնուհետեւ դաշինքի անդամներն ուղեւորվել են Արմավիրի մարզ, որտեղ, Ղուկասյանի փոխանցմամբ, կայցելեն Էջմիածին և կխոնարհվեն վեհափառների շիրիմների առջև, այնուհետև կայցելեն Սարդարապատի հուշահամալիր. «Այնտեղ կհարգենք բոլոր հայ ազատամարտիկների հիշատակը, ովքեր պայքարել են մեր երկրի անկախության և ազատության համար»,- ասաց Ղուկասյանը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն