Մի քանի հարց ունեի Ռոբերտ Քոչարյանին՝ մասնավորապես միջանցքի եւ հաղորդակցության ուղիների հետ կապված, ուզում էի լսել նրա տեսակետը: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի Նռնաձորի վարչական ղեկավար Ալեքսանդր Բոյաջյանը:

«Իրենց համար էլ է անընդունելի միջանցք հասկացությունը, որը մեր երկրի անվտանգության հետ է անմիջապես կապված»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի «Հայաստան» դաշինքինց, նա պատասխանեց. «Այս պահին մեծ ակնկալիքներ չունենք, մենք այսօր լուրջ խնդիր ունենք, որ պետք է վերականգնենք մեր տնտեսությունը, բանակը, ստիպենք, որ մեզ հետ հաշվի նստեն, նոր դրանից հետո մյուս հարցերը կկարգավորվեն:

Այսօր ամեն երկրորդ մարդը մտածում է, որ կարող է լուծել երկրի առջեւ ծառացած հարցերը, քանի դեռ այսպես բզկտված ենք, դժվար է լինելու լուծել այդ խնդիրները:

Եվ նախկինների, եւ ներկաների, եւ մյուսների մեջ կան խելացի, բանիմաց մարդիկ, որոնց ներուժը պետք է օգտագործենք, միայն մեկ դաշիքն ի զորու չի լինելու եղած խնդիրները լուծել: Ամեն դեպքում ես աջակցելու եմ Ռոբերտ Քոչարյանին»:

Նռնաձորի վարչական ղեկավարը նկատեց, որ իրենց գյուղը 2-3 կմ է հեռավորությունն ուղիղ գծով սահմանից. առաջ 150-200 կմ էր:

Անդրադառնալով սահմանազատման խնդրին, նա ասաց. «Սահմանազատման աշխատանքները պետք է հետո արվեր, պայմանագրում նման կետ չկար: Պետք է կանգնեինք այն դիրքերում, որտեղ պատերազմը վերջանում է: Բայց չգիտես ինչու սկսեցին սահմանները հետ տալ, GPS-ով սահման գծել: Սահմանների հարցը պետք է ինչ-որ ժամանակ լուծվի, բայց ոչ հիմա: Քանի դեռ ունենք գերիներ, քանի դեռ գալիս մեր անաոսուններին գողանում, տանում են, այդ մասին խոսելը ճիշտ չէ»:

Նա ընդգծեց, որ որպես այդպիսին տարածքներ չեն կորցրել, բայց մոտ 1600 հա տարածք հայտնվել են իրենց դիտարկման տակ, որտեղ վտանգավոր է որեւէ գործունեություն իրականացնել:

Մեր հիմնական արոտավայրերը մնացել են սահմանի վրա, որտեղ ականապատած է եւ հնարավոր չէ անասուններ արածացնել: Ստիպված տանում ենք հարեւան գյուղի արոտավայրեր»:


Նյութը՝ News.am


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն