Ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել 5165 շարժման անդամներին, որովհետև այս մի քանի օրերի ընթացքում մենք իրոք նրանց հետ շատ բարդ փորձությունների միջով ենք անցել, այս ընթացքում նրանց կազմից ծանոթացել ենք շատ խելացի մարդկանց հետ։ Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» հերթական հանրահավաքի ընթացում լրագրողների հետ զրույցում ասաց «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը։ Հիշեցնենք՝ Կարին Տոնոյանի 5165-ը այլևս չի շարունակում պայքարը «Ազատագրական շարժման» հետ։

«Սա բաժանում չէ, սա պառակտում չէ։ Կարծում եմ՝ նման բառեր ամեն դեպքում չի կարելի օգտագործել։ Չեմ կարող ասել, որ տարաձայնություններ չեն եղել, անգամ մեր թիմի անդամների միջև է տարաձայնություններ լինում։ Բայց հաստատ այնպիսի տարաձայնություններ չեն եղել, որ, ինչպես ասում են, պառակտման հարց առաջանար»,- ասաց նա։

«Ազատագրական շարժումը»  շարունակում է պնդել, որ պիտի բանակցողը փոխվի, նա չի կարող բանակցել։ Այո, ժողովուրդը պիտի փոխի, բա էլ ով»,- հավելեց ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն