Սա լինելու է Հայաստանի պատմության ամենախայտառակ ու ամենավտանգավոր ընտրությունը. Լևոն Տեր-Պետրոսյան
ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները սովորական չի համարում:
«Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է: Իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ ու ամենավտանգավոր ընտրությունները», - նշեց Տեր-Պետրոսյանը:
Նա նաև մեկնաբանեց, թե ինչու է մերժել Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու հրավերը:
«Մերժեցի Փաշինյանին՝ խղճահարությունից ելնելով: Խղճացի, որովհետև Նիկոլի համար դա կարող էր ինքնասպանություն լինել», - նշեց թեկնածուն:Նյութը՝ Aysor.am