«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկանծու Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ մի քանի շեշտադրումներ ուղղելով թիմակիցներին։ Այս մասին  «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց  դաշինքի  կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ նշելով․«Շեշտադրումներից մեկը վերաբերում էր, որ  ժամանակավոր իշխանության վրա այլևս պետք չէ կենտրոնանալ։ Նրանք արդեն իսկ անցյալում են և շեշտը պետք է դրվի ծրագրերի, վերելքի հեռանկարի վրա։ Մենք ձգձում ենք արժանապատիվ խաղաղության, սահմանների անվտանգությանը և այդ ամենին վստահ հասնելու ենք, ունենալու ենք զարգացող իրական անվտանգ երկիր»։

Վարդևանյանը նաև նշեց, որ Ռ․ Քոչարյանը թիմակիցներին հորդորել է կարևորել քաղաքացիների հետ շփումը, որոնք ըստ նրա, 3 տարի տեղեկատվական աղետի զոհ են դարձել։

Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, նա տեղեկացրեց, որ արդեն իսկ նկատվում են արատավոր երևույթներ։

«Այս իշխանություններն արդեն իսկ սկսել են ճնշումներ գործադրել դպրոցների տնօրենների և ուսուցիչների վրա՝ ստիպելով վերջիններիս ամեն կերպ իրականացնել Նիկոլ Փաշինյանի  քարոզը։ Այսինքն՝ դպրոցի ուսուցիչն ու տնօրենը պետք է նման կարգով հանդես գան և դա անում է այս իշխանությունը։ Նույնիսկ այդ գործի մեջ փորձում են ներգրավվել ԱԱԾ ներկայացուցիչներին, երբ այլ լուրջ խնդիրներ ունի այդ կառույցը։ Սա խայտառակություն է»,- հայտնեց Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ -ը պետք է ուշադրություն դարձնի այս հարցին։  Թեև դաշինքի ներկայացուցիչը նկատեց, որ որևէ արձագանք մինչ այս պահը չեն տեսել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն