Արտգործնախարարի բոլոր տեղակալները հրաժարական են տվել. պաշտոնական
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։