«Մեղրիի» տարբերակի քննարկման ժամանակ Թուրքիայի մասին խոսք չկար, այդ ժամանակ խոսքը Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին էր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով հարցին` ինչով էր տարբերվում իր նախագահության տարիներին որպես Ղարաբաղն հարցի լուծման տարբերակ առաջարկված «Մեղրիի» տարբերակը ներկայումս գործող այն տարբերակից, որը ադրբեջանցիները անվանում են միջանցք՝ Զանգեզուրով։

«Քի Վեսթի պայմանագրով ենթադրվում էր, որ Ղարաբաղը միանալու է Հայաստանին մի միջանցքով, որը ունենալու էր նույն կարգավիճակը, ինչ Ղարաբաղը։ Միջանցքի լայնությունը, որը փաստաթղթում ձևակերպված չէր, անվտանգության տեսակետից գրադի լայնության երկու կողմերի վրա էր` 42կմ։ Հիմա դա համեմատեք Ղարաբաղի այսօրվա կարգավիճակի և անորոշության հետ»,-ասաց նա։

Թե ինչու այդ տարբերակը չիրագործվեց, երկրորդ նախագահը պատասխանեց.«Չիրագործվեց, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել։ Նա ասաց, որ չի կարողացել համոզել անգամ իր ընտանիքի անդամներին և գերագնահատել էր իր հնարավորությունը հասարակական կարծիքի վրա ազդելու հետ կապված։  Պատկերացրեք՝ հիմա մենք ունենայինք Քի Վեսթի լուծումը և այն համեմատեք այսօրվա վիճակի հետ, եզրեր չկան։ Ադրբեջանցիները  ընդամենը ճանապարհի իրավունք էին ստանում, ընդ որում՝ ավտոմոբիլային ճանապարհների մասին է խոսքը, երկաթուղիների մասին արձանագրված չէր»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն