Ժնևում ԱՄՆ պատվիրակությունը խոստացել է իր ղեկավարին զեկուցել ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքների մասին և գրավոր պատասխան ներկայացնել ռուսական կողմին հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Գործակալության աղբյուրի խոսքով՝ միջազգային անվտանգության սպառնալիքները կաճեն, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվածություն ձեռք չբերեն անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք պահանջում է Մոսկվան:

«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատճառ ունեն անմիջական պայմանավորվածությունների: Այլապես համաշխարհային անվտանգության սպառնալիքները կաճեն»,- ասել է աղբյուրը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն