Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արդարադատության նախարարի նոր տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»:

Գրիգոր Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի եղբայրն է։

Նա 2011 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը Աթենքում տեղակայված Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունում (EPLO):

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գրիգոր Մինասյանը ՀՀ ԱՆ նախարար Կարեն Անդրեասյանի մոտ ընկերն է։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն