Մեծ համախմբում Սերժ Սարգսյանի շուրջ
Ինչպես գիտեք այսօր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց բանախոսությամբ է հանդես եկել և խոսել Արցախի հիմնահարցից:
Ինչպես 30 տարի առաջ այսօր էլ Սերժ Սարգսյանը ի տարբերություն այլ գործիչների կարողանում է տարբերվել իր մոտեցումներով և իմաստությամբ, կարողանում է իր շուրջ համախմբել տարբեր մարդկանց,նույնիսկ այն մարդկանց,որոնք ժամանակին իրեն մերժելու համար դուրս էին եկել փողոց,բայց այսօր գնում են լսելու և հարցեր ուղղելու ՀՀԿ առաջնորդին:
Նախագահը վստահ եմ փորձելու է Հայաստանը և Արցախը(ավելի ճիշտ այն ինչ մնացել է Արցախից)հանել աղետալի վիճակից և կրկին վերադարձնել մեր ժողովրդի արժանապատվությունը:Նա կարող է ինչպես այն ժամանակ,երբ կրկին հույս չի եղել վերակենդանանալու և փրկվելու,երբ չի եղել երևացող հեռանկար,նա գծել է երկրի և բանակի համար այդ ճանապարհը և տվել խնդիրների լուծման բանալիները:
Կարծում եմ շուտով սպասվում է մեծ համախմբում Սերժ Սարգսյանի շուրջ,հանուն Հայաստանի և Արցախի,հանուն հայոց պետականության ապագայի: