Վրացական ազգային ավիափոխադրողը վաճառվում է 150 մլն դոլարով
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը վաճառքի է հանվել 150 մլն դոլարով։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։
Հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Georgian Airways-ը սկսել է սնանկության ընթացակարգը։ Թբիլիսիի քաղաքային դատարանը դեկտեմբերի 29-ին համապատասխան վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով փոխադրողին մշակել վերականգնման ծրագիր։ Ավիաընկերությունը ավելի քան 16000 ուղևորների և ավելի քան 70 ընկերությունների պարտք է մոտ 176 մլն լարի (ներկայիս փոխարժեքով՝ 56,8 մլն դոլար):
Lragir.am