Նախորդ տարվա նոյեմբերի վերջին կառավարության առաջարկով խորհրդարանը փոխեց «Հանրային ծառայության մասին» օրենքը, համաձայն որի՝ առաջիկայում օտարերկրյա պետություններում կնշանակվեն սփյուռքի գործերի հանձնակատարներ։ Նպատակը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆինանսական դոնորներին, իշխանության հետ համագործակցող սփյուռքահայ գործիչներին ստատուս շնորհելն է։

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակից հետաքրքրվեցինք՝ ընտրվե՞լ են արդեն հանձնակատարները եւ նշանակումներ եղե՞լ են, ի պատասխան մեր հարցին, նշեցին, որ ոչ ընտրվել են, ոչ էլ նշանակումներ են եղել։

Իսկ թե քանի՞ հոգի է դիմել այդ պաշտոնի համար, պարզվեց, որ նրանց թիվը մեծ է․ «Նման պաշտոնում նշանակվելու ցանկություն են հայտնել մի քանի տասնյակ սփյուռքահայ գործիչներ: Հարյուրավոր սփյուռքահայեր հետաքրքրություն են հայտնել նախաձեռնության վերաբերյալ, հարցումներ և խորհրդատվություններ անցկացրել»:

Գրասենյակից նաեւ փոխանցեցին, որ նշանակումները կլինեն առաջիկա ամիսներին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն