Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը,  նա շարունակում է կատարել իր պարտականությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը։ 

«Մամուլում առավոտից ակտիվ շրջանառվում է տեղեկատվություն, որ նախարար Վահան Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ։

Ի պատասխան ձեր կողմից տրվող բազմաթիվ հարցերի՝ նշեմ, որ նման վերնագրով հոդվածները չեն համապատասխանում իրականությանը. նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,– գրել է նա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն