Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե համաձայն մամուլի հրապարակումների՝ ՔՊ-ն որպես նախագահի թեկնածու առաջադրելու է ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին։

«Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորություններ, քննարկումները կշարունակվեն այնքան, մինչև որոշումը կկայացվի, բնականաբար, սահմանված ժամկետների շրջանակներում»,-ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարեցին, որ վարակվել են կորոնավիրուսով, որպեսզի խուսափեն բանակի 30-ամյակի միջոցառմանը մասնակցելուց՝ Աղաջանյանն արձագանքեց․«Ես կարծում եմ, որ դուք չեք ակնկալում, որ ես նման անհեթեթությունները պետք է մեկնաբանեմ»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն