Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը չճանաչելը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արժանիքն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, հայտարարել է ինքը՝ Վրաստանի նախկին ղեկավարը, գրում է eadaily.com-ը։

«Ես Լոնդոնում չորս գաղտնի հանդիպում եմ ունեցել Լուկաշենկոյի հետ։ Դա գաղտնի դիվանագիտություն էր։ Այն, որ Հարավային Օսիան և Աբխազիան դեռ չեն ճանաչվել Լուկաշենկայի կողմից, դա իմ Լոնդոն կատարած այցերի արդյունքն է»,- ասել է նա Թբիլիսիի քաղաքային դատարանում, որտեղ ընթանում է պետական միջոցների յուրացման գործով լսումները։

Միաժամանակ Սաակաշվիլին չի նշել Լուկաշենկոյի հետ հանդիպումների ճշգրիտ ամսաթվերը՝ նկատի ունենալով նրա՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք թռիչքի մասին տեղեկատվության գաղտնիությունը։

Հիշեցնենք, որ 2008 թվականին Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Պաշտոնական Մինսկը մինչ այժմ դա չի արել։ Միևնույն ժամանակ, Վլադիմիր Սոլովյովին տված վերջին հարցազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ չի բացառում երկու հանրապետությունների անկախության ճանաչումը, բայց հենց որ հասկանա այդ քայլի անհրաժեշտությունը, և այդ մասին նրան ասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փետրվարի 7-ին Վրաստանի ԱԳՆ-ն տարածել է մամուլի խոսնակ Մարիամ Նարչեմաշվիլիի մեկնաբանությունը, որում նշվում է, որ, հաշվի առնելով վրաց-բելառուսական երկկողմ հարաբերությունները, Բելառուսի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցն օրակարգում չկա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն