Չարաշահումներ են հայտնաբերվել Ադրբեջանի Մշակույթի նախարարությունում
Ադրբեջանի Ֆինանսների նախարարության համակարգում գործող պետական ֆինանսական վերահսկողության ծառայությունը անցյալ տարի ստուգումներ է անցկացրել այդ երկրի մշակույթի նախարարությունում եւ հայտնաբերել է մի շարք չարաշահումներ։
Մասնավորապես մի շարք հաստատություններում եւ հիմնարկներում, որոնք գործում են նախարարության կազմում, նյութական միջոցների կանխավճարային հաշիվ-ապրանքագրեր չեն եղել, ինչպես նաեւ չեն եղել փաստաթղթեր, որոնք կհաստատեին ծառայությունների մատուցման իսկությունը։
Հայտնաբերվել են նաեւ չարաշահումներ, կապված մշակութային հաստատությունների շինարարությունների կամ վերանորոգությունների վերաբերյալ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում։
Hraparak.am



















