Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենի հետ։ 

Նա ամփոփել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոսկվա, Կիեւ եւ Բեռլին այցելությունները։ Լը Դրիանն ասել է, որ իրենց միասնական են գործողությունների կոորդինացիայի հարցում, որպեսզի նպաստեն իրավիճակի դե-էսկալացիային, երկխոսության հաստատմանն ու կայունության ապահովմանը։ 

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորել են Ուկրաինայի տարածքային ամբողջականության, եւ ինքնիշխանության աջակցումը։ Նրանք քննարկել են նաեւ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Ղարաբաղյան հակամարտության պատճառով առաջացած խնդիրների կարգավորմանը օգնելու ուղիները։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն