Ամերիկացի աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին հանդես է եկել Վաշինգտոնի Կապիտոլիումում, պահանջելով Սենատից լրացնել եւ ընդունել բռնության մասին օրենքը։ Ինչպես գրում է Variety-ն, Ջոլին բացատրել է, սենատորներին, որ մտահոգվում է բոլոր նրանց համար, որոնց բռնարարները ստիպել են, որպեսզի զգան անուժ եւ այն համակարգի համար է մտահոգ, որը չի կարող նրանց պաշտպանել։

«Երբ Կոնգրեսը լռում է եւ տասնամյակներ վատնում Կանանց նկատմամբ բռնության օրենքը թարմացնելու համար, աճում է անպիտանության զգացողությունը։ Ու սկսում ես մտածել, որ բռնարարը ճիշտ է եւ ես ոչինչ չարժեմ։ Ուստիեւ այս օրենքի ընդունում այս տարվա համար ամերիկացի սենատորների առաջնային խնդիրներից պետք է լինի»,- ասել է դերասանուհին։ Նա նաեւ ասել է, որ իր համախոհների հետ ակտիվորեն աշխատում է այդ օրենքի նոր լրացումների մշակման վրա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն