ԱՄՆ պետդեպը Թուրքիային կրկին կոչ է արել երաշխավորել խոսքի ազատությունը
ԱՄՆ պետդեպարտամենտը կրկին կոչ է արել Թուրքիային երաշխավորել մամուլի ազատությունը այն բանից հետո, երբ հեռուստառադիոհեռարձակման բարձրագույն խորհուրդը (RTÜK) հայտարարել է, որ երեք միջազգային լրատվական գործակալությունների կայքերը կարող են փակվել Թուրքիայի տարածքից օգտվելու համար, եթե նրանք լիցենզիա ստանալու հայտ չներկայացնեն:
Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Խոսքը Voice of America (ԱՄՆ), Deutsche Welle (Գերմանիա) և Euronews (Ֆրանսիա) կայքերի մասին է, նրանք իրենց նորությունները գրում են տեղայնացված կայքերում թուրքերենով։
«Մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիային հարգել և ապահովել մամուլի ազատությունը», – հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Նշենք, որ փետրվարի 9-ին հեռուստառադիոհեռարձակման բարձրագույն խորհուրդը դիմել էր դատարան՝ պահանջելով VOA, Deutsche Welle եւ Euronews հեռարձակման թուրքական բաժիններին լիցենզիա ստանալու հայտ ներկայացնել, այլապես ինտերնետ – հեռարձակումները կարգելափակվեն։
Armeniatoday.news