Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ փետրվարի 19-ին տեղի կունենան ռազմավարական զսպման ուժերի պլանային վարժանքներ՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Զորավարժությունների ընթացքում կարձակվեն բալիստիկ և թևավոր հրթիռներ: 

«Վարժանքին ներգրավված են օդատիեզերական ուժերի, Հարավային ռազմական օկրուգի, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերի ուժերն ու միջոցները»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտել է, որ զորավարժությունների ժամանակ Պուտինը գտնվելու է ՌԴ պաշտպանության նախարարության իրավիճակային կենտրոնում։ «Նմանատիպ՝ նույնիսկ մարզական արձակումներն անհնար են՝ առանց պետության ղեկավարի»,- ասել է Պեսկովը: Նա չի բացառել, որ զորավարժություններին կարող է հետևել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն այժմ Ռուսաստանում է:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն