Ռուսաստանը Ադրբեջանի հետ իր հարաբերությունները նոր՝ դաշնակցային մակարդակի է բարձրացնում
Փետրվարի 22-ին տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը։ Բացի այդ, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 – ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բանակցությունների արդյունքում կստորագրվի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները դուրս է բերում դաշնակցային մակարդակի:
Armeniatoday.news