Վուչիչը հայտարարել Է, որ Դոնբասի վերաբերյալ Պուտինի որոշումն ամբողջությամբ փոխում է համաշխարհային կարգը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը ճանաչելու մասին լիովին փոխում է համաշխարհային կարգը: Այս մասին RTV Pink հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Այս [որոշումը] ոչնչացնում է ամբողջ համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը, ինչպես նաև անվտանգության քաղաքական ճարտարապետությունը։
Այս իրավիճակը, թերևս, ամենադժվարն է մեզ համար և ամենադժվարն է առաջիկա 10-20 տարիների ընթացքում: Փոխվում է համաշխարհային կարգը»,- ասել է Սերբիայի առաջնորդը:
Shantnews.am