Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումն անընդունելի է: Այդ մասին նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության որոշումը Մինսկի համաձայնությունների խախտում է, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Անկարան վերահաստատել է «Ուկրաինայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանման հանձնառությունը» և կողմերին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն