Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան, փոխանցում է Reuters-ը։

Պատժամիջոցները նախատեսում են ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից արտահանման արգելք, արգելում ռուսական նոր պարտատոմսերի թողարկումը։ Դրանք վերաբերում են նաև ՌԴ սուվերեն պարտքին։

Կիսիդան հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները խախտել են Ուկրաինայի ինքնիշխանությունը, ինչն էլ առաջացրել է Տոկիոյի արձագանքը։

Նա Մոսկվային Ուկրաինայի շուրջ իրադրության կարգավորման կոչ է արել՝ նշելով, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումը հանդիսանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։

Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ ընթացակարգերը կիրականացվեն առանց հապաղելու, և իրադրության վատթարացման դեպքում միջոցառումների ցանկը կընդլայնվի։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն