Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները համարել է «Սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպայի պատմության մեջ բեկումնային իրադարձություն»: Այսպես Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարն առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ռուսաստանի կողմից այս ագրեսիվ պատերազմը նշանավորում է խոր բեկումնային պահ Եվրոպայի պատմության մեջ Սառը պատերազմի ավարտից հետո»,- ասել է Մերկելը DPA գործակալությանը: Նա Մոսկվայի գործողությունները անվանել է միջազգային իրավունքի խախտում և «ամենավճռական ձևով» դատապարտել է դրանք։

Գերմանիայի նախկին կանցլերը համերաշխություն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին և իշխանություններին, ինչպես նաև լիակատար աջակցություն է հայտնել Գերմանիայի Դաշնային կառավարության, Եվրոպական միության, ԱՄՆ-ի և յոթի խմբում (G7) գործընկերների, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի ջանքերին՝ այդ պատերազմի շուտափույթ դադարեցման վերաբերյալ:

Մերկելը զբաղեցնում էր Գերմանիայի կանցլերի պաշտոնը, երբ 2014 թվականին պետական հեղաշրջում տեղի ունեցավ Ուկրաինայում, իսկ հետո կնքվեցին Դոնբասի հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի համաձայնագրերը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն