Կիևում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սկզբից ի վեր զոհվել է 14 զինվորական և 6 խաղաղ բնակիչ, 71 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 25 խաղաղ բնակիչ։ 

Այս մասին իր տեսաուղերձում ասել է բռնցքամարտի ծանր քաշային կարգում նախկին չեմպիոն, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Նա նշել է, որ իրավիճակը մայրաքաղաքում շարունակում է մնալ լարված։ 

«Հակառակորդը չի ներխուժել քաղաք, սակայն այստեղ գործում են դիվերսիոն խմբեր : Տեղի են ունենում բախումներ ու փոխհրաձգություններ»,- հավելել է Կլիչկոն։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն