Չինաստանը դեմ է SWIFT-ից Ռուսաստանի անջատելուն
Չինաստանը հավանություն չի տալիս հակամարտությունների լուծման համար սանկցիաների կիրառման պրակտիկային։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Վան Վենբինը։ Նա նաեւ ասել է, որ Չինաստանը դեմ է, որպեսզի Ռուսաստանին անջատեն SWIFT համակարգից։ Չինացի դիվանագետը նկատել է, որ խնդիրների լուծման համար միակողմանի սանկցիաներ կիրառելու պրակտիկան որեւէ կերպ հիմնավորված չէ միջազգային իրավունքի նորմերով եւ Պեկինը չի կարող նման պրակտիկային կողմ լինել։
Բացի այդ, Միացյալ Նահանգները պետք է զերծ մնա Ուկրաինայի հարցի կարգավորման ընթացքում Չինաստանի կամ այլ երկրի տնտեսությունները հարվածի տակ դնելու քաղաքականությունից, կարծում է չինական արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Hraparak.am



















