Թուրքիան քննարկելու է Բոսֆորն ու Դարդանելը փակելու հարցը
Թուրքիայի կառավարությունը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր կքննարկի Ուկրաինայի պահանջը՝ փակելու նեղուցները: Այդ մասին հայտնում է գրում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
«Ուկրաինան Անկարայից պահանջում է Մոնտրոյի կոնվենցիային համապատասպան փակել նեղուցները ռուսական ռազմանավերի համար։ Սպասվում է, որ այդ հարցը կքննարկվի նիստում»։
Մինչ այս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերի իր միկրոբլոգում հայտնել էր, թե Թուրքիան փակում է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները, տեղեկությունը, սական, թուրքական կողմը չէր հաստատել։
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ Անկարան հավատարիմ կմնա Մոնտրոյի կոնվենցիային և կարող է փակել նեղուցները ռուսական նավերի անցման համար, սակայն Ռուսաստանն իրավունք կունենա իր նավատորմը վերադարձնել հիմնական տեղակայման վայրեր։
1in.am



















