Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա»-ն այլևս չի համագործակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին աջակցող արտիստների և կազմակերպությունների հետ։ Օպերայի գլխավոր մենեջեր Փիթեր Գելբը օպերայի կայքում տեսաուղերձում ասել է.

«Թեև մենք խորապես հավատում ենք Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արվեստագետների և մշակութային հաստատությունների միջև վաղուց գոյություն ունեցող ջերմ բարեկամությանը և մշակութային փոխանակմանը, մենք այլևս չենք կարող շփվել Պուտինին աջակցող արվեստագետների և կազմակերպությունների հետ»,- ասել է նա:

Նա հավելել է, որ փոխգործակցությունը հնարավոր չէ, քանի դեռ տեղի են ունենում «ներխուժում և սպանություններ»։ Գելբն իր ուղերձում նաև աջակցություն է հայտնել Ուկրաինային։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն