Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել
Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել: Փաստաթղթի տակ ստորագրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Փաստաթուղթն արդեն ուղարկվել է Բրյուսել։
«Այս նամակով Ուկրաինան, որպես եվրոպական պետություն, որը հարգում է Եվրոպական միության մասին պայմանագրի 2-րդ հոդվածում ամրագրված արժեքները, պատիվ ունի դիմել Եվրամիությանն անդամակցելու համար՝ համաձայն Եվրամիության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի»:
Հոդված 2-ում ասվում է, որ Եվրամիությունը հիմնված է «մարդու արժանապատվության, ազատության, ժողովրդավարության, հավասարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգման արժեքների վրա, ներառյալ փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքները»:
49-րդ հոդվածը հստակեցնում է ԵՄ-ում ընդգրկվելու կանոնները:
hy.armradio.am



















