Բելառուսի Գոմելի մարզում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Դրանք տևել են ավելի քան 5 ժամ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կրկին հանդիպել բանակցությունների սեղանի շուրջ։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հայտարարել էր, որ «բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից»։

Քննարկվում է ԶԼՄ-ների համար կողմերի հայտարարությամբ հանդես գալու հնարավորության հարցը։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն