Պուտինը պատժամիջոցների դեմ պայքարի հատուկ միջոցների մասին հրամանագիր է ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ԱՄՆ-ի և նրանց միացած օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին» հրամանագիրը: Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։
Այն նախատեսում է հետևյալ միջոցառումները:
– արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները պարտավորվում են այս տարվա հունվարի 1-ից ստացված արտասահմանյան արտարժութային մուտքերի 80 տոկոսը վաճառել: Կանոնը տարածվում է արդեն կուտակված միջոցների վրա, դրանք պետք է վաճառվեն երեք օրվա ընթացքում: Այս գործընթացը վերահսկելու է ՌԴ Կենտրոնական բանկը;
– արգելվում են արտարժութային գործառնությունները, որոնք կապված են ռեզիդենտների կողմից արտարժույթով ոչ ռեզիդենտներին վարկի պայմանագրերով տրամադրելու հետ;
– ռեզիդենտներն այժմ չեն կարողանա արտասահմանյան բանկերում և կազմակերպություններում բացված իրենց հաշիվներին արտարժույթ հաշվեգրել, ինչպես նաև գումար փոխանցել առանց բանկային հաշիվ բացելու՝ վճարային ծառայությունների արտասահմանյան մատակարարների կողմից տրամադրված վճարման էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ:
Armeniatoday.news



















