«Ռուսները չեն հավաքում իրենց զոհերի մարմինները»․ Պուտինը կրկնում է Ալիեւի մարտավարությունը
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնում է պատերազմի 4 օրերի ընթացքում ռուսական բանակի հազարավոր զոհերի մասին։ Ռուսական կողմը երեկ առաջին անգամ ընդունեց կորուստները, սակայն թվեր չհրապարակեց՝ դա արգելվում է ՌԴ օրենսդրությամբ։ Ռուսական կողմի հնարավոր մեծ կորուստների մասին քննարկումներ կան նաեւ ռուսական համացանցում։
Ուկրաինացի ռազմական, քաղաքական պաշտոնյաները եւ մեդիան նշում են, որ ռուսական կողմը չի հավաքում իր զոհված զինծառայողների մարմինները, չնայած համապատասխան առաջարկներին ու կոչերին։ Ներկայում Ուկրաինայում գործում են հատուկ կենտրոններ, որոնք զոհվածների տվյալներն ուղարկում են նրանց հարազատներին, ինչպես նաեւ՝ ռուսական բանակի կողմից ուկրաինական խաղաղ բնակավայրերի ու բնակչության ռմբակոծման վերաբերյալ տեսանյութեր։
Ռուսական կողմն այսպիսով զոհերի հարցում կիրառում է նույն մարտավարությունը, ինչ Ալիեւը՝ Արցախում։ Ընդհանրապես, Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական բանակի մարտավարության մեջ այլ նման տարրեր էլ կան, մասնավորապես՝ թիկունքում քայքայիչ գործողությունների հիբրիդային գործիքակազմը, ինչը հաստատում է Հայաստանի դեմ Արցախում պատերազմի Մոսկվա-Բաքու համատեղ պլանավորման վերաբերյալ պնդումները։ Մեծ զոհերը եւս այդ պլանավորման մասն են։
1in.am



















