Բելառուսի բանակը մտավ Ուկրաինա
Բելառուսական զորքը մտել է Ուկրաինայի Չեռնիգովի շրջան։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով տարածքային պաշտպանության կառավարման ուժերի «Հյուսիս» ուղղության ղեկավար Վիտալի Կիրիլովին: Ըստ տեղեկատվության՝ բելառուսական շարասյունը կազմված է 33 միավորից, այդ թվում՝ Գրադ կայանքներից։
«Բելառուսը մտավ պատերազմի մեջ: Չեռնիգովի մարզ են մտել բելառուսական զորքերը»,-ասվում է հաղորդագրությունում:
Interfax ռուսական գործակալությունն էլ՝ հղում անելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հաղորդում է, որ Ուկրաինայում «ռազմական գործողությանը մասնակցում են այն ռուս զինվորականները, որոնք զորավարժություններից հետո մնացել են Բելառուսի տարածքում»:
1in.am



















