Շարունակվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվել հատուկ ռազմական գործողությունը՝ Ուկրաինայի ապառազմականացման եւ ապա-ազգայնականացման համար։ 

Վերջին տվյալների համաձայն՝ Կիեւն ամբողջապես պաշարված է։ Թողնված է միայն հումանիտար միջանցք։ Կիեւի բնակիչները կարող են հեռանալ Վասիլկովի ավտոճանապարհով։ 

Ռուսական զորքերը շարունակում են առաջ ընթանալ Պոլտավայի մարզում։ Խարկովում ընթանում է քաղաքի մաքրումը ազգայնականներից եւ ուկրաինական զինված ուժերի մնացորդներից։ Դոնբասում մարտեր են ընթանում Սեւերոդենցկի մոտ, որտեղ կուտակվել են ուկրաինական զինուժի ստորաբաժանումները։ Ուկրաինական զինուժը պաշարման մեջ է հայտնվել Վոլնովախիում։ 

Մարիուպոլում էլ սեղմվում է պաշարման օղակը։ Ռուսական զորքերը սսկել են Զոպորոժիեյի պաշարումը։ Խերսոնում ավարտվել են քաղաքի՝ ազգայնականներից եւ ուկրաինացի զինվորականներից մաքրման գործողությունները։ Խերսոնից եւ Նիկոլաեւից ռուսական զորքերը շարժվում են դեպի Կրիվոյ Ռոգ։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն