Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ չորեքշաբթի՝ 2022 թվականի մարտի 2-ին, ռուսական ուղղաթիռը խախտել է երկրի օդային տարածքը։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել հյուսիսճապոնական Հոկայդո կղզու ափերի մոտ։

Նշվում է, որ ուղղաթիռը որսալու համար օդ են բարձրացվել ճապոնական կործանիչներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն