Ղրիմին պատկանելությունը քննարկման ենթակա չէ, այն Ռուսաստանի կազմում է. Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ղրիմը Ռուսաստանի մաս է, և դրա շուրջ բանակցություններ չեն կարող լինել»,- ասել է նա։

2014 թվականի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական ​​հեղաշրջումից հետո Ղրիմի և Սևաստոպոլի իշխանությունները որոշել են հանրաքվե անցկացնել Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորման հարցով։ Ընտրության իրավունք ունեցողների ավելի քան 80%-ը մասնակցել է նույն թվականի մարտի 16-ին տեղի ունեցած կամարտահայտմանը։ Ղրիմի և Սևաստոպոլի բնակիչների համապատասխանաբար 96,7%-ը և 95,6%-ը կողմ են արտահայտվել Ռուսաստանի հետ վերամիավորմանը։ Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու մասին համաձայնագիրը, իսկ մարտի 21-ին փաստաթուղթը վավերացվել է խորհրդարանի կողմից։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն