Մոլդովան բացատրություն է խնդրել այն բանից հետո, երբ Լուկաշենկոն ցույց է տվել Ուկրաինայի մարտերի քարտեզը
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը բացատրություն է խնդրել Մինսկից՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստում Ուկրաինայում ռազմական գործողությունների քարտեզի ցուցադրությունից հետո, որտեղ նշված է դեպի հանրապետության սահմաններ հարվածի ուղղությունը։ Ինչպես չորեքշաբթի հայտնել են Մոլդովայի ԱԳՆ մամուլի ծառայությունից, Բելառուսի դեսպան Անատոլի Կալինինը հրավիրվել է ԱԳՆ։
«Ինչպես պարզաբանել է դիվանագետը, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնյաները (քարտեզի վրա) սխալ տեղեկատվություն են տրամադրել»,- ասվում է դիվանագետի հաղորդագրության մեջ։
Բելառուսի Անվտանգության խորհրդի երեկվա նիստից տեսահոլովակ են տարածել մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ ԲելՏԱ գործակալությունը։ Քարտեզն օգտագործել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պարզաբանելու Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ կապված իրավիճակը։ Դրա վրա կարմիր սլաքները նշում էին ռուս զինվորականների շարժման ուղղությունները։ Նշաններից մեկն ուղղված էր դեպի Օդեսա-Տիրասպոլ։
Shantnews.am



















