Ռուսական բանակը ևս մեկ ուկրաինական քաղաք է մտել
Ռուսական զորքերը մտել են Խարկովի մարզի Բալակլեյա քաղաք, հայտնում է Korrespondent.net-ը։
«Այնտեղից ճանապարհ է բացվում դեպի Իզյում, իսկ հյուսիսից դեպի Դոնբասում գտնվող մի խումբ ուկրաինական զորքերի թիկունք»,- ասվում է Politika Strana-ի Telegram ալիքում։
Այն, որ ռուսական զորքերը քաղաք են մտել, հաստատել է նաև քաղաքապետը, սակայն նշել է, որ չի համագործակցի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ։
Shantnews.am



















