Սփյուռքի հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հրապարակել է Ուկրաինայից դուրս գալ ցանկացող մեր հայրենակիցների համար արևմտյան սահմանային կետերի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը:

Գրասենյակի Facebook-ի պաշտոնական էջում հաղորդվում է, որ նրանք, ովքեր հնարավորություն ունեն հատել Ուկրաինայի արևմտյան սահմանային կետերը, կարող են աջակցություն ստանալ Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Բուլղարիայի հայ համայնքներից և հասարակական կազմակերպություններից:

Իսկ Սլովակիայում, Մոլդովայում, Հունգարիայում Հանրապետության քաղաքացիները պետք է դիմեն հայկական համայնքների ներկայացուցիչներին կամ ղեկավարներին։ Ռումինիայում ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Բուխարեստում մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության տնօրենին:

Տեղեկացվում է նաև, որ այս ընթացքում նշված երկրներում ՀՀ քաղաքացիները, ըստ համայնքների առկա հնարավորությունների, կարող են ստանալ փաստաբանական և թարգմանչական ծառայություններ, ժամանակավոր տեղավորման հնարավորություն (հյուրատուն, բնակարան, համատեղ բնակություն ընտանիքում և այլն):

Նշվում է, որ Հայաստանի քաղաքացիները ԵՄ երկրների տարածքում կարող են մնալ 15 օր՝ օգտագործելով Հայաստան վերադառնալու համար այդ երկրների տարանցիկ հնարավորությունները:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն