Վրաստանում իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը կառավարության հետ խորհրդակցելուց հետո որոշել է մարտի 3-ին արագացված ռեժիմով դիմել ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, գրում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է իշխող կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, համապատասխան որոշումն ընդունվել է կուսակցության քաղխորհրդի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ խորհրդակցությունների հիման վրա։ Թբիլիսին ԵՄ-ին անդամակցելու համար պաշտոնապես հայտ կներկայացնի վաղը՝ մարտի 3-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել Ուկրաինան:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն