ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Ուկրաինայի և Վրաստանի մերժումը ճիշտ էր, այդ հարցն օրակարգում չկար և չկա։ Այս մասին ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է TACC-ը։

«Դա ճիշտ որոշում էր, այնուհետև ՆԱՏՕ-ում շատ երկար բանակցություններ եղան այս հարցի շուրջ»,- ասաց նա։

Կանցլերը հավելել է, որ այժմ այդ հարցը չի քննարկվում։

Հիշեցնենք, որ Մոսկվան Արևմուտքից հստակ երաշխիքներ է պահանջում, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք, և որ դաշինքի լրացուցիչ զորքերը չեն տեղակայվի այն երկրներից դուրս, որտեղ գտնվում էին 1997 թվականի մայիսի դրությամբ։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն այս տարվա հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի հետ հանդիպումից հետո ասել է, որ Ռուսաստանի համար կարևոր է «համոզվել», որ Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն դառնա ՆԱՏՕ-ի անդամներ։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն