Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել
Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կապուղի են ստեղծել, որի միջոցով երկու երկրների ռազմական գերատեսչությունները կարող են մեկմեկու ծանուցել ցանկացած պոտենցիալ գործողության մասին, որոնք կարող են լինել իրարից շատ մոտ հեռավորության վրա, որպեսզի Ուկրաինայի մոտ խուսափեն ցանկացած վրիպումից։ Այս մասին հայտնել է CNN-ը։
Համաձայն հաղորդման, Պենտագոնը ՌԴ ՊՆ հետ դեկտոնֆլիկտային իրավիճակի կապուղի է հաստատել՝ ռազմական միջադեպերի, սրացման եւ վրիպումների բացառման համար։ Միաժամանակ նաեւ, ԱՄՆ-ն պահպանում է Ռուսաստանի հետ կապի մի քանի խողովակները՝ առավել կարեւոր անվտանգային հարցերը քննարկելու համար, որոնց շարքում կարող են լինել չնախատեսված հանգամանքներն ու արտակարգ իրավիճակները։
Hraparak.am



















