ԱՄՆ-ը գործարկել Է 900 հազար դոլար բյուջեով նոր նախագիծ, որը վերաբերում Է տաջիկա-աֆղական սահմանի դիտազննման սահմանապահ զորքերի հնարավորությունների ուժեղացմանը:

Դուշանբեում ԱՄՆ-ի դեսպանությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հետ համագործակցությամբ, հայտարարել Է «տաջիկա-աֆղանական սահմանի անվտանգության ապահովման եւ զենքի անօրինական տեղափոխումից, թմրանյութերի անօրինական շրջանառությունից, անօրինական միգրացիայից եւ բնակչության առողջության համար ռիսկերից պաշտպանության վերաբերյալ» նոր նախագիծ սկսելու մասին:

«900 հազար ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ այդ նախագիծը ներառում Է սահմանապահ զորքերի սպաների ուսուցում եւ տաջիկա-աֆղական սահմանի ենթակառուցվածքի բարելավում հետագա 36 ամսվա ընթացքում»,-ԱՄՆ-ի դեսպանությունը ճշտում Է իր մամուլի տեղեկագրում:

Նշվում Է, որ 2002 թվականից ԱՄՆ-ի կառավարությունը տարբեր ծրագրեր Է իրականացրել սահմանների անվտանգության ուժեղացման ուղղությամբ՝ սահմանային կետերի, սահմանահատման կետերի եւ ուսումնական երեք կենտրոնների վերականգնման միջոցով: ԱՄՆ-ի դեսպանությունը նաեւ իրագործել Է Տաջիկստանում անվտանգության ու կայունության աջակցությանն ուղղված այլ նախագծեր, ներառյալ այս երկրում անվտանգության ու կայունության աջակցության համար սարքավորումների եւ ուսուցման արդիականացումը:

Դեսպանությունը հավելում Է, որ այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն իրագործում Է մի քանի նախագծեր, որոնք ուղղված են սահմանների անվտանգության բարելավմանն ու կառավարմանը՝ հմտությունների զարգացման եւ ենթակառուցվածքի նորացման միջոցով՝ ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության ու կայունության բարձրացման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն