Պետդուման ուրբաթ օրն ընդունել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը՝ պատժելու նրանց, ովքեր կեղծ տեղեկություններ են տարածում ռուս զինվորականների գործողությունների մասին և վարկաբեկում Ռուսաստանի զինված ուժերը, ինչպես նաև կոչ են անում հակառուսական պատժամիջոցներ կիրառել։

Փաստաթուղթն ընդունվել է անմիջապես երկրորդ և երրորդ ընթերցմամբ։ Պալատը միաձայն քվեարկել է օրենքին՝ 401 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայներով, հայտնում է Ինտերֆաքսը։

Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ օրինագիծն անմիջապես կուղարկվի Դաշնության խորհուրդ, որտեղ քվեարկությունից հետո այն անմիջապես կուղարկվի նախագահին, և «հնարավորություն կա, որ բառացիորեն վաղը ուժի մեջ կմտնեն դրա ուղղակի գործողության նորմերը»։

Նշենք, որ դատարանն օրինախախտներին կարող է տուգանել 700-1,5 միլիոն ռուբլու չափով, կիրառել ուղղիչ աշխատանք մինչև մեկ տարի և հարկադիր աշխատանք՝ մինչև երեք տարի ժամկետով:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն