Պակիստանում 30 մարդ Է զոհվել մզկիթում տեղի ունեցած պայթյունից
Առնվազն 30 մարդ Է զոհվել, եւս ավելի քան 50-ը վիրավորվել Փեշավար քաղաքի (Պակիստանի Խայբեր Փախթունխվայի հյուսիս – արեւմտյան նահանգի վարչական կենտրոն) մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Մարտի 4-ին այդ մասին հայտնել Է Dawn թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Թերթի տվյալներով՝ երկու զինված մահապարտ ահաբեկիչներ փորձել են ուրբաթօրյա աղոթքի անցնել մզկիթ: Նրանք կրակ են բացել շենքի մուտքը պահպանող ոստիկանների վրա: Փոխհրաձգության ընթացքում ծայրահեղականներից մեկին հաջողվել Է ճեղքել-անցնել մզկիթ եւ գործի դնել իր վրա ամրացված պայթուցիկ սարքը:
Պայթյունի հետեւանքով զոհվել Է 30 մարդ, եւս 50-ը՝ վիրավորվել, ճշտում Է հրատարակությունը: Բոլոլոր տուժածները հոսպիտալացվել են, նանցից տասի վիճակը գնահատվում Է որպես օրհասական: Պատահարի վայրում շարունակում են աշխատել ոստիկանությունը եւ անվտանգության ծառայությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1in.am



















