Կրեմլը մերժել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ խոսելու առաջարկը։ Այս մասին հայտնում է «Մեդուզա»-ն, վկայակոչելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։ 

Ըստ հաղորդման, Պեսկովը նաեւ ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի ապաազգայնականացման պահանջից, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր ուկրաինական կողմը։ Նշենք, որ նախօրեին Զելենսկին առաջարկել էր Պուտինին միասին նստել ու խոսել առկա խնդիրների մասին։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն