Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, կառուցվող արևելյան կամրջի բոլոր հեծանները տեղադրվել են։

Այժմ հեծանների տեղադրման աշխատանքներ են կատարվում արևմտյան կամրջի վրա։

Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը բաղկացած է երկու առանձին կամուրջներից՝ երկու ուղղություններով իրարից 1 մ հեռավորությամբ:

Յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11.85 մ է:

Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Սադախլո-Բագրատաշեն անցման կետի վրա նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախագիծ է։

Կամրջի շինարարության ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն